Սպորտի միջազգային օրը նշվեց մեծ շուքով
Օրացույցի ամենաերիտասարդ տոներից մեկը՝ Սպորտի միջազգային օրը , մեծ շուքով նշվեց Մասիս քաղաքի հ3 հիմն. դպրոցում ,որին հրավիրված էին Մասիսի քաղաքապետ պրն. Դ. Համբարձումյանը , Մասիսի զարգացման կենտրոնի տնօրեն պրն Ս. Հովհաննիսյանը,Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ տեր քահանա Արարատ Օրդոյանը, ՀՖԿՍՊԻ մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Գ. Սարգսյանը , դասախոսներ, մարզիչներ , մարզասերներ։ Միջոցառման մեկնարկը սկսվեց մարզահրապարակում ,որտեղ ՀՀ և օլիմպիական դրոշների բարձրացնելու պատիվը հանձնվեց այն սովորողներին, ովքեր ունեն մեծ հաջողություններ սպորտի բնագավառում։
Դպրոցի սաները հյուրերին ողջունեցին իրենց պարային կատարմամբ, այնուհետև ցուցադրվեցին սպորտային գեղեցիկ համարներ՝ գեղարվեստական մարմնամարզություն , բռնցքամարտ , ձյուդո, կարատե մարզաձևերից։ Ակնահաճո ցուցադրական համարներից հետո բոլոր դասարանները զբաղեցրին իրենց տարածքները և սկսեցին զբաղվել սպորտով։ Մարզասեր հյուրերը ներկա գտնվեցին 1֊ին և 2֊րդ դասարանների շարժախաղերին , 3֊րդ դասարանների սպորտլանդիային , 3-րդ, 4֊րդ և 5֊րդ դասարաններից ընտրված երեխաների շախմատի խաղին,5֊րդ դասարանի հեռացատկին, հեծանվասպորտին, ձգումները մարզասարքի վրա ,հանդբոլին, 6֊րդ դասարանի շրջանաձև վոլեյբոլին ,ընդհանուր զարգացնող վարժությունների համալիրին,7֊րդ դասարանների թենիսին,8֊րդ և 9֊րդ դասարանների վոլեյբոլին,ֆուտբոլին և առողջարարական ֆիթնեսին։ Շրջայցի ժամանակ թենիսին մասնակից եղավ Դ. Համբարձումյանը, ով խաղաց դպրոցի տնօրեն Է. Մուրադյանի հետ։ Սպորտային միջոցառման փակմանը իր գեղեցիկ խոսքով շնորհավորեց դպրոցի տնօրեն Է. Մուրադյանը, որն իր մեջ կրում էր համերաշխության խորհուրդը և կոչ արեց բոլորին զբաղվել սպորտով և վարել առողջ ապրելակերպ ,որից հետո շնորհակալագիր հանձնեց քաղաքապետ պրն. Դ. Համբարձումյանին՝ դպրոցին մշտապես աջակցելու համար,ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Լ. Սողոմոնյանին պարգևատրեց պատվոգրով՝համադպրոցական միջոցառումը կազմակերպելու համար,ինչպես նաև բոլոր դասարաններին՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։