Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Մամիկոն Խոջայանին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության անդամները նախօրեին այցելել են օրերս Ադրբեջանի սահմանը պատահմամբ անցած, Տավուշի մարզի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանին, տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Այցի ժամանակ Խոջոյանին տեղեկատվություն են հաղորդել նրա ընտանիքի մասին: