Մի շարք նախկին համայնքապետեր պատրաստել են ճամպրուկները և ցանկանում են հեռանալ. «Ժողովուրդ»
«Մի շարք նախկին համայնքապետեր այս օրերին իրարանցման մեջ են. պատճառը իրավապահների կողմից նաև նախկին տարիներին համայնքապետարանների ֆինանսական ծախսերի հետ կապված ստուգումներն են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ շատերը պատրաստել են իրենց ճամպրուկները և ցանկանում են հեռանալ, քանի դեռ իրենց մոտ էլ չարաշահումներ չեն հայտնաբերվել, ու իրենք էլ մեղադրյալի կարգավիճակում չեն հայտնվել: Մինչ այդ, հիշեցնենք, չարաշահումների դեպքեր են բացահայտվել Արմավիրի մարզի համայնքների 8 նախկին ղեկավարների, Լոռու մարզի Միխայլովկա, Ձյունաշող համայնքների, Շիրակի մարզի Մեղրաշատ, Իսահակյան համայնքների նախկին ղեկավարների, Վայոց ձորի մարզի մի քանի համայնքի նախկին ղեկավարների գործողությունների մասով, կան ձերբակալվածներ:
Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ արտագաղթել են պատրաստվում նաև այն գյուղապետերը, որոնք անգործ են մնացել համայնքների խոշորացումից հետո:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: