Ուսուցիչը շաբաթվա 5 օրը գիշերում է դպրոցում (ֆոտո, վիդեո)
Սարագյուղը Շիրակի մարզի փոքր գյուղերից մեկն է, հայ-վրացական սահմանից անատում է մի քանի մետր ընդամենը: Գյուղն ունի բազմաթիվ խնդիրներ՝ ճանապարհները անբարեկարգ են, եղանակային պայմանները անբարենպսատ՝ տարվա 7 ամիսը այստեղ փմեռ է, իսկ այս տարի, երբ Հայստանի տարածքում շատերը ձյան կարոտ մնացին, այստեղ մեկ մետրից ավելի ձյուն կար՝ շարունակվող բքեր: Շատերը հեռացել են գյուղից:
Արտագաղթի հետքերը նկատվում են հատկապես դպրոցում: Գյուղն ունի 15 աշակերտ: Դասարանները կոմպլեկտավորված են՝ մի քանի դասարանում տեղավորվում են երեխաները: Մինչև 9-րդ դասարան սովորում, հետո դպրոցի ճամփան տանում է հարևան Բավրա կամ Գյումրի ու Երևան:
2002 թվականի շահագործած շենք խոնավությունից քայքայվել է: Քանի տարի է սպասում է վերանորոգման: Տարիների ընթացքում խոստացել են, որ կփոխեն գոնե փտած հատակը, բայց միայն վիճակն է վատանում: Բոլոր դասասենյակների հատակը ճոճվում է, մի մասինը ջարդած են:
Բայց թեկուզ այս պայմաններին համաձայն են աշխատել Սարագյուղում, միայն թե դպրոցը չմիավորեն Բավրայի դպրոցին: Կառավարության սկսած ձեռնարկը չեն ուզենա հասնի իրենց գյուղ, քանի որ ըստ դպրոցի տնօրեն Գինեվարդ Հակոբյանի գյուղի դպրոցի փակումը անմիջականորեն կնշանակի, որ շատերը կհեռանան գյուղից ու Սարագյուղը կմնա սահմանի սարերի մեջ մնացած դատարկ գյուղ:
“Ծնողները չեն մնա այստեղ, երեխայի կրթությունը կմնա կիսատ: Ձմեռը մեր մոտ բուք է, տրանսպորտ չունինք, էդ բքին էրեխեքը ճամփին կմնան», -ասաց սարագյուղցի Աշոտ պապը:
Ուսուցիչների մի մասը գյուղից են, մյուսները գալիս են դասավանդելու Գյումրիից, Բավրայից, բայց հենց բքի ու տրանսպորտի պատճառով ուսուցիչներից Նարինե Հակոբյանը իր լուծումն է գտել: Երկու տարի է գիշերում է դպրոցի փոքրիկ սենյակում, որ նախատեսված է եղել պահակի համար՝ երկուշաբթիից-ուրբաթ օրերին: Իր օրապահիկով է ապրում այստեղ: Տարիներ առաջ Սարագյուղում եղել է ուսուցչի տուն, բայց գյուղապետը որոշել է վաճառել այն, ու ուսուցիչը ստիպված տեղափոխվել է դպրոց ու այստեղ է գիշերում:
Մանրամասները տեսանյութում: