«Հոկտեմբերի 27-ից հետո էլ «Ալֆա» ջոկատը հայտնվեց և շրջափակեց Ազգային ժողովը» (տեսանյութ)
Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը գտնում է, որ Հայաստանում ռուսական զինված ուժերի առկայությունն անհեթեթություն է: «Բայց եթե ներկա է, էլի պիտի քաղաքակրթության սահմաններում լինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս ընդգծեց՝ Ռուսաստանը գրավում է այնքան, ինչքան նրան թույլ են տալիս:
Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով էլ՝ սա վտանգավոր է, ու սրա առկայությունն էլ ցույց է տալիս, որ իշխանության մոտ կա անհանգստություն: «Կարծում եմ, որ փոխադարձ անհամաձայնություն կա այս հարցի շուրջ: Ես հիշում, որ հոկտեմբերի 27-ից հետո էլ «Ալֆա» ջոկատը հայտնվեց և շրջափակեց Ազգային ժողովը…ընդհանրապես ռուսները միշտ հետաքրքիր ժամանակաշրջաններում են հայտնվում՝ իրենց տագնապների ու իշխանության տագնապների ժամանակ: Բայց այսօր՝ 21-րդ դարում, անհնար է, որ առանց իշխանությունների համաձայնության հայտնվեին այդ ուժերն այստեղ»,-հավելեց նա: