26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եթե մի թիզ հող անգամ նվաճվի, ապա հասարակական ցնցում կլինի» (տեսանյութ)

Լեզվաբան Նարինե Դիլբարյանի համոզմամբ՝ այսօրվա դրությամբ մեր բանակի մարտոթնակության աստիճանն առավել բարձր է, բանակն ամեն րոպե պատրաստ է արձագանքելու ցանկացած սադրանքների, որոնք բացառված չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի մշտական պահվածքը: «Սակայն մի շարք հանգուցային խնդիրներ մնացին, թե ինչու տանկերում վառելիք չկար, օրինակ: Մենք արդեն առաջնորդվում ենք աստվածաչնյան առակով, որ արթուն եղեք, որովհետև չգիտեք հարձակման ոչ օրը, ոչ ժամը»,-այս մասին նա նշեց այսօր ասուլիսի ժամանակ:

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էլ հիշեցնելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմին մենք 800 հեկտար տարածք կորցրինք՝ նշեց.  «Հարձակվեցին, որովհետև գիտեին, որ 800 հեկտար հանձնող կա»: Ըստ նրա՝ մենք պետք է զգոն լինենք, հասկանանք, որ ոչ միայն հայ լինելն է վտանգավոր աշխարհում, այլև հայկական պետությունն է անընդհատ վտանգված, արձակուրդ, ընդմիջում չկա, հայրենինքը պետք է պաշտպանված լինի և անընդհատ պաշտպանված լինի:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանում առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում, իսկ Հայաստանում էլ նախագահի լիազորություններն են դադարելու, և լիովին անցում է կատարվելու խորհրդարանական համակարգին, նոր կառավարություն է նշանակվելու, Նարինե Դիլբարյանն ընդգծեց. «Դեռևս չի նշվում, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, իհարկե, գրեթե կասկած չկա, որ դա Սերժ Սարգսյանն է լինելու, բայց ամեն դեպքում չեն հայտարարում, և սրանով անորոշությունների դաշտը մեծացվում է: Հասարակական ընդվզում կա, քայլարշավ կա, հանրահավաքներ, որոնք դեռևս թվում են ոչ վտանգավոր, սակայն կան նախադրյալներ, կա դաշտ, որ կարող է բերել համահավաք բողոքի դրսևորումների:

Այսօր իշխանության և հասարակության միջև փոխըմբռնման եզրերը գնալով պակասում են, այնպես է արվում, որ խորանան հակասությունները, իսկ դա բավական  վտանգավոր քաղաքականություն է, իսլ Ալիևը իր վարկանիշը բարձրացնելու համար կարող է հարձակվել»:

Սակայն, ըստ նրա, եթե այս անգամ էլ մի թիզ հող անգամ նվաճվի, ապա հասարակական ցնցում կլինի:

Իսկ  Ազատ Արշակյանն էլ ավելացրեց, որ այսօր ընդդիմությունը սխալ օրակարգով է առաջ շարժվում՝ պահանջելով, որ Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ: «Կոնկրետ անձի դեմ պայքարելը սխալ է, օրակարգը դա չպիտի լինի»,-նշեց նա: Արշակյանը գտնում է, որ պիտի կասկածի տակ դրվեն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններ, պետք է հայտարարվի, որ անհրաժեշտություն կա ցրել Ազգային ժողովը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ