29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսական կայքը գովել է Օզբիլիզին

Ռուսական Sport Express կայքը անդրադարձել է Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ երեկվա հանդիպմանը, որը 2014թ. մոսկովյան ակումբի առաջին հանդիպումն է: Կայքը խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի մասին:

՛՛Երկու գոլերն էլ կազմակերպել են Խուրադոն եւ Օզբիլիզը: Նրանք շատ էին ակտիվ: Հավանաբար դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ՛՛Սպարտակը՛՛ եզրային կիսապաշտպան է փնտրում, որը կդառնա մրցակից այս երկուսի համար էլ: Հիմա գլխավոր թեկնածուն ՛՛Վալյադոլիդի՛՛ կիսապաշտպան Պատրիկ Էբերտն է, որը խաղում է աջ եզրում, այսինքն նա կարող է դառնալ Օզբիլիզի գլխավոր մրցակիցը: Երեկվա հանդիպմանը Օզբիլիզը լավագույնն էր խաղադաշտում: Դա հավանաբար զուգադիպություն էր, բայց նման Օզբիլիզով ՛՛Սպարտակին՛՛ Էբերտը անհրաժեշտ չէ՛՛,- գրել է կայքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ