Սևանը կդառնա՞ ճահիճ
Բնապահպանության նախարարությունը 2014թ-ին ունի ՀՀ կառավարության կողմից հաստատված երկու գերակա խնդիր՝ Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համադրում և Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում ծրագրի իրականացումը։
Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նա ասաց, որ առաջին խնդրով նախատեսվում է Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի և ամառային իշխանի պոպուլյացիայի համադրման նպատակով մոտ 366 600 հատ մանրաձկան աճեցում և բացթողում Սևանա լիճ տարվա չորրորդ եռամսյակում։ Կնքված պայմանագրերի արդյունքում լիճ է բաց թողնվելու 166.600 գեղարքունի մանրաձուկ՝ 5 գրամից ավելի քաշով և 200 000 ամառային իշխան մանրաձուկ 3 գրամ քաշով։
Ըստ նախարարի՝ հատկապես տագնապալի է էնդեմիկ իշխանի վիճակը, որը լիովին զրկվել է բնական ձվադրավայրերից և կես դարից ի վեր ամբողջությամբ կախում ունի արհեստական վերարտադրությունից։ Իշխանի 4 ենթատեսակներից երկուսը՝ ձմեռային իշխանը և բոջակը, արդեն իսկ անհետացել են։ Սևանա լճի ձկան պաշարնների համալրումն արհեսատական բուծման միջոցով խիստ անհրաժեշտ է գեղարքունու և ամառային իշխանի բնական պայմաններում գոյատևելը երաշխավորելու համար։
Հարցին, թե մտահոգություն չկա, որ Սևանը կդառնա արհեստական լիճ, երբ այդքան ձուկ է բաց թողնվելու այնտեղ, նախարարը պատասխանեց, որ մանրաձկի համալրման աշխատանքները որևէ կապ չունեն ձկնաբուծական ծրագրի հետ, դա պետբյուջեով նախատեսված ծրագրերն են, որ ամեն տարի իրականացնում են: ՛՛Բնական վերարտադրություն ապահովելն է մեր վերջնական նպատակը: Անհանգստանալու խնդիր չկա, եթե ծրագիրը կանքի կոչենք, լուրջ սոցիալ-տնտեսական ծրագիր իրագործած կլինենք:
Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում ծրագրի իրականացման հետ կապված նշվեց, որ Հայաստանի հարավում կենսոլորտային պահպանավայրի ստեղծման նպատակով կիրականացվեն բնական ռեսուրսների և պահպանվող տարածքների կառավարման բարելավմանը հարակաից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմաննն ուղղված միջոցառումներ։
Ծրագրի բյուջեն 8, 25 մլն եվրո է