07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մխիթարյանի թիմին անպայման հաղթանակ է պետք

Այսօր Գերմանիայի առաջնությունում կմեկնարկի 19-րդ տուրը: Երեւանի ժամանակով 23:30 րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ ՛՛Բորուսիան՛՛, կհյուրընկալվի Բրաունշվեյգի ՛՛Այնտրախտին՛՛: Վերջինս  զբաղեցնում է վերջին հորիզոնականը: Սակայն, հաշվի առնելով դորտմունդցիների ներկայիս վիճակը, բավականին դժվարին հանդիպում է սպասվում: ՛՛Այնտրախտը՛՛ ամեն ինչ անելու է հաղթանակի հասնելու համար վտանգավոր գոտուց դուրս գալու համար, իսկ ՛՛Բորուսիային՛՛ էլ հաղթանակ է անհրաժեշտ առաջին հերթին հոգեբանական ճգնաժամից դուրս գալու համար: Նույնը վերաբերվում է Հենրիխ Մխիթարյանին: Վերջինիս անհրաժեշտ է հաղթահարել հոգեբանական ճգնաժամը շուտով մեկնարկելիք Չեմպիոնների լիգայի խաղարկության դժվար հանդիպումներից առաջ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ