26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շատերն են դիմում, որ բերենք, գումար ներդնենք, ես ասում եմ՝ ես վախենում եմ. Սերգեյ Բագրատյան

«Մենք այսօր բավարար միջոցներ չունենք, բայց բավարար միջոցներ ունենալու հնավորություններ կան. այս հաստատված մենաշնորհների մի մասից պետք է հրաժարվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ըստ նրա՝ եթե մենաշնորհներից չեն հրաժարվում, ներդրումներ սպասել էլ պետք չէ: «Մենաշնորհված դաշտում նոր աշխատատեղեր ունենալը, աշխատավարձի բարձրացում սպասելը անհնար է, որովհետև պատկերացրեք՝ միայն մի ընկերություն են է արտադրում ինչ-որ մի բան, նա էլ հնարավորինս քիչ աշխատող է պահելու քիչ աշխատավրձով, քիչ հարկերով, ինչու պիտի նա ցանկանա աշխատավարձը բարձրացնել, իսկ եթե լինի երկրորդ արտադրողը, ասելու է՝ ես այս լավ մասնագետին ավելի բարձր կվճարեմ, կտանեմ, ինձ մոտ աշխատի»,-ներկայացրեց պատգամավորը:

Վերջինս նկատեց, որ եթե մրցակիցն էլ նկատում է, որ իր իր ապրանքն ավելի շատ են գնում, սկսում է այլ լուծումներ գտնել, այլ արտադրություն գտնել, ինչն էլ նոր ներդրումներ է բերում: «Այ սա պետք է դնել սեղանին, այսինքն՝ այո, մենք խնդիրներ ունեցող պետություն ենք, ընդունում ենք, որ բաներ կան, մենք չգիտենք, լավ, թող կարևոր 50 ապրանքներն էլ մնան մոնոպոլիա, համարենք, որ կենսական անհրաժեշտության խնդիր է: Եթե վաղն էլ, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, դիզել չունենանք մրցակցության մեջ, ոչ ոք դրանով չի զբաղվելու, թող լինի պետական մոնոպոլիա, ոչ թե մասնավորի ձեռքին, ընդունում ենք այդ խաղի կանոնները, բայց բա մնացածը»,-հարցնում է նա:

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ մեր իրականության մե շատ բիզնեսմեններ ընտրությունների ժամանակ ծախսեր են կատարում՝ ակնկալելով, որ նոր իշխանության դեպքում իրենց ծախսերը կփոխհատուցվեն, ինչը պիտի դադարեցնել: «Այդ դեպքում մենք կարող ենք հայտարարել մեր՝ դրսում գտնվող հարազատներին, որ եկեք, այստեղ արտադրություն կազմակերպեք: Բայց այս պահին, օրինակ ինձ, շատերն են դիմում, որ բերենք, գումար ներդնենք, ես ասում եմ՝ ես վախենում եմ, տղերք ջա՚ն, պատասխանատվություն չեմ վերցնի, ես չգիտեմ՝ այդ բիզնեսի վերջն ինչ կլինի:

Եթե սա անենք, իսկ ես հույս ունեմ, որ գոնե ապրիլից հետո պիտի անցնենք այդ ճանապարհը, այլապես մենք պետություն դառնալու ճանապարհին մեծ դժվարություն ունենք»,-կարծում է ընդդիմադիր պատգամավորը:

 Նա հավելեց, որ այսօր պատերազմող Իսրայելը մեկ շնչին բաժին ընկնող գյուղատնտեսական ապրանքով վեցերորդ տեղն է աշխարհում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ