Էս խնդիրը սեպտեմբերից էր, ու Ձեր լռության պատճառով լավագույն ուսանողները դասի չեն նստում. ՇՊՀ-ի ուսանողը՝ ԿԳ նախարարին (տեսանյութ)
Այսօր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի և գիտխորհրդի ընդլայնված նիստը։
Այն փակ էր․ լրատվամիջոցների ներկայացուցիչների ու բուհի ուսանողների համար, ինչից վրդովվել էին ուսանողները ու նստացույց հայտարարել: Նրանց ներս թողեցին այն ժամանակ, երբ քամին ավելի ուժգնացավ։
Ուսանողների ու լրատվամիջոցների հետ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի ու նախարարի հանդիպումը տևեց բավական երկար։
Ուսանողները ներկայացրեցին իրենց բողոքը, հատկապես ծափահարությունների արժանացավ այն հարցը, որ ԿԳ նախարարը լռել է ու այդ պատճառով է վիճակը նման կետի հասել, որ ստիպված դասադուլ են անում ու պահանջում անհապաղ հետ կանչել աշխատանքից ազատված սիրելի դասախոսներին՝ Հովհաննես Խորիկյանին ու Գագիկ Համբարյանին:
Մանրամասները տեսանյութում: