03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արմավիրում 22-ամյա երիտասարդ է սպանվել․ ոստիկանության տեսանյութը

Մարտի 21-ին՝ ժամը 21-ն անց 55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Ախտորոշվել է «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող» վերք։ Հոսպիտալացվելուց երկու ժամ անց 22-ամյա Նարեկ Պողոսյանը մահացավ։ 
Հարուցվեց քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Սկսվեցին հետախուզական ծավալուն միջոցառումներ, որոնք տևեցին ողջ գիշեր։ Ժամերի ընթացքում Արմավիրի ոստիկանները պարզեցին, որ Արմավիր գյուղում Նարեկ Պողոսյանն ու Վաղինակ Մարտիրոսյանը վիճել են, և այդ ընթացքում 19-ամյա Մարտիրոսյանը դանակով մի քանի անգամ հարվածել է Պողոսյանին։ 
Կասկածյալին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ քրեական հետախույզները կապվեցին նրա հետ՝ բացատրական աշխատանքներ իրականացնելու։ Արդյունքում՝ մարտի լույս 22-ի գիշերը Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին ու ձերբակալվեց։ 
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի առաջիկա թողարկման ընթացքում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ