04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Օսիպյանին պետք ա աջ ոտից խփենք, իսկ ժողովուրդը թող զինվի բենզինով լցված շշերով ու լոմերով»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը:

Արդեն հայտնել ենք, որ մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները:

Զրույցներից մեկում Արայիկ Խանդոյանը խոսում է սպանված ոստիկանի մասին. «Մուխտառ գյադա էր ինքն իրա խելքից մեռավ»:

Մեկ այլ խոսակցության մեջ Սմբատ Բարսեղյանը ասում է . «Մի քանի ոստիկան է սպանվել, բայց ժողովուրդը ոտքի չի հելնում»:

Խոսակցություններից մեկում հնչում է այսպիսի արտահայտություն. «Օսիպյանին պետք ա աջ ոտից խփենք, իսկ ժողովուրդը թող զինվի բենզինով լցված  շշերով ու լոմերով»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ