27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նման պարագայում Սերժ Սարգսյանը չի կարող ընտրվել վարչապետ. ՀՀՓՃ

 ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանի խոսքով՝ այսօր ընդվզման համար բոլոր պատճառները կան, հասարակությունն էլ ատում է օրվա իշխանություններին: «Ընդվզման առիթ է այն, որ բոլոր ոլորտներում տապալված Սերժ Սարգսյանը որոշել է երրորդ ժամկետն իշխել մեզ, որի համար որևէ հիմք չունի. որևէ դրական զարգացում երկրում չի արձանագրվել, նաև խոստում է տվել, դրանով ամրապնդել է սահմանադրական փոփոխություններն ու իր համար երաշխավորել է երրորդ ժամկետը»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա:

Ռուբինյանն ընդգծեց, որ մինչև հիմա ոչ մի ընտրության միջոցով իշխանափոխություն չի եղել, միայն իշխանության փոխանցում է եղել:

«Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի ու«Ժառանգության» անդամ Սուսաննա Մուրադյանը հավելեց, որ արտագաղթը շարունակվում է, աղքատությունը ևս, քաղցած երեխաների թիվն է ավելանում, և նման պարագայում նախագահ Սերժ Սարգսյանը չի կարող ընտրվել վարչապետ:

 «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանը հավելեց, որ կա հնարավորություն ապրիլի 9-15-ը ժողովրդին բերել փողոց: «Մենք ասում ենք՝ հարգելի ժողովուրդ, եկեք հրապարակ, իրար հետ կանգնենք ու պարտադրենք»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ