Նոր մանրամասներ զինծառայողի կյանք խլած ավտովթարից. ղեկին մահացած զինծառայողն է եղել
Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայողի կյանք խլած ավտովթարի դեպքով քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ց: Ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: