27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երիտասարդը սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Հաղթանակ կամրջից. Նա պահանջում է Ծառուկյանին ու քաղաքապետին

Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Հաղթանակ կամրջի վրա։ Մի երիտասարդ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում է ինքնասպան լինել, գրում է shamshyan.com-ը։ Նա պահանջում է, որպեսզի իրեն այցելեն Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը, Մալաթիա Սեբաստիայից ընտրված իրենց պատգամավորը ով, ըստ տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանն է, կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ոստիկանները 1 ժամից ավելի է, փորձում են նրան համոզել, որպեսզի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր, սակայն նա այս պահին իրենն է պնդում։ Մինչ ոստիկանների ժամանումը, այդ քաղաքացու հետ բանակցություններ էին վարում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտյոմ Ավագյանի գլխավորությամբ։ Այս պահին նրա հետ բանակցում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբան Տիգրան Սարգսյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ քաղաքացու անունը Հրաչ է, ով նախկինում նույնպես մեկ անգամ նույն եղանակով փորձել է նույն քայլին դիմել, սակայն այն ժամանակ ոստիկաններն ու քննիչները կարողացել էին նրան համոզել՝ չդիմել այդ քայլին, և պատճառը՝ ինչ-որ քրեական գործով նա անցնում է, և դատախազը նրա համար որպես պատիժ պահանջել է 3.5 տարի, ու հիմա նա նորից դիմել է այդ քայլին։

*** 10։25 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ հեռախոսազրույց ունենալուց հետո քաղաքացին համաձայնվեց, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին և նա, անցնելով անվտանգ վայր, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ