26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քոչարյանը դիմում էր նաև Սերժ Սարգսյանին

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ չափազանց ուշագրավ հայտարարություն էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակի երեկվա հայտարարությունը: «Այնտեղ կար 2 հարթություն, մեկն այն էր, որ այդ լսումները նորագույն պատմության մեջ ամենացինիկ երևույթն էին և երկրորդ, որ Նիկոլ Փաշինյանն էր «մարտի մեկի» իրադարձությունների սադրիչը: Խոսնակը ՀՀ ԱԺ պատգամավորի վրա հոդված է դնում»,-ասում է Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել էր Փաշինյանի պահանջին՝ հարցաքննել Քոչարյանին՝ ասելով. «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:

Ռուբեն Մեհրաբյանի պնդմամբ՝ ամենացինիկ տեսարանը ՀՀ նորագույն պատմության մեջ հենց Ռոբերտ Քոչարյանի կառավարումն էր: Ի դեպ, նա նկատում է նաև, որ այս հայտարարությունը ոչ միայն հենց Նիկոլ Փաշինյանի դեմ էր, այլև հենց նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի, որ «մարտի 1»-ի իրադարձությունների պատասխանատվությունը միայն իր վրա չթողնեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ