26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բրաունի. պահոց կերակուրներից

Henaran.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել կերակուներ, որոնք պահքի շրջանում կարող են պատրաստել:

Այսպես, այսօր ներկայացնում ենք բրաունի: 

Անհրաժեշտ է` Ալյուր – 2 ճաշի գդալ կակաո – 20 գրամ սև շոկոլադ – 1/2 սալիկ շաքարավազ – 2 ճաշի գդալ փխրեցուցիչ – 5 գրամ սոդա – 1/2 թեյի գդալ ազնվամորի – 200 գրամ

Պատրաստման եղանակը` Ալյուրը մաղում ենք։ Ավելացնում ենք կակաոն, հալեցրած դառը շոկոլադը, սոդան, շաքարավազը, փխրեցուցիչը և ըստ ցանկության` վանիլին։ Բայց շոկոլադի համը գերակշռում է, այնպես, որ կարող ենք վանիլին չավելացնել։ Ավելացնում ենք հարած ազնվամորի։ Ազնվամորու չափաքանակը չարաշահելու դեպքում խմորը ծանր կլինի։ Եթե խմորը թթվասերից թանձր է, կարող ենք մի քիչ ջուր ավելացնել։ Լցնում ենք սիլիկոնե ձևամանի մեջ։ Մի քանի րոպեով տեղավորում ենք միկրոալիքային վառարանի մեջ և ամենաբարձր ուժեղության վրա թխում ենք։ Թողնում ենք սառչի և հանում ենք ձևամանից։ Մատուցելուց առաջ կարող ենք շաքարի փոշի ցանել կամ ավելացնել ազնվամորու հատիկներ։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ