27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բավականին լուրջ աշխատանքով ձեռքբերված ցուցանիշ էր. պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համաձայն չէ դիտարկումներին, թե ՀՀ նախագահի ընտրություններն անցան կասկածի տակ: <<Մեջբերում էին 125-րդ հոդվածն ու ասում, որ այդ կետը Սահմանադրության մեջ է մտնելու ապրիլի 9-ից հետո, բայց դա այդպես չէ: Սահմանադրության մյուս հոդվածները բոլորը նայել ենք, լուրջ իրավաբանական ուսումնասիրություն է եղել, երբ այդ հարցը բարձրացվեց, և որևէ տարակարծություն դրա մեջ չենք տեսել: ՀՀ ամենահայտնի ու լուրջ իրավաբանների միջոցով քննարկում ենք անցկացրել>>,-ասում է նա:

Գագիկ Մելիքյանն ընդգծեց, որ աշխարհի շատ զարգացած երկրներում, որ որդեգրել են խորհրդարանական համակարգը, խորհրդարանն է կատարում նախագահի ընտրությունը:

Ինչ վերաբերում է Կառավարության հրապարակած վերջին ցուցանիշներին՝ 7 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ, որը կասկածի տակ դրվեց, Գագիկ Մելիքյանն ասաց. <<Դա իրական ցուցանիշ էր, դա իսկապես բավականին լուրջ աշխատանքով ձեռքբերված ցուցանիշ էր, տնտեսական ակտիվությունն իսկապես զգացվում է: Առաջիկա տարիներին 7 և ավել տնտեսական ակտիվություն կլինի, կարծում եմ, և դա նկատելի կլինի 2-3 տարի նան ցուցանիշ ապահովելու դեպքում: Տվյալներին ես չեմ կասկածում, դրանք հիմնավոր են, և ասել, որ այդ ցուցանիշն իրոք բոլորի համար տեսանելի է, համոզված եմ, որ չէ, տեսանելի չէ, դրա համար է այս հարցն առաջանում հատկապես վերջին տարիների տնտեսական ցուցանիշներից հետո այս բարձր ցուցանիշը բոլորի կողմից չէ, որ ընկալվում է>>:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ