Նռնակներ են նետել, հարձակվել են մարդկանց վրա.Անդրիաս Ղուկասյանը չի հասկանում
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը:
Այսօրվա նիստում դատարանը պետք է հարցաքննի Սարի թաղում տուժած 4 ոստիկանների:
Այսօրվա նիստում Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավորին:
Նա նշեց , որ Անդրիաս Անդրիաիս Ղուկասյանին հասկանալի չէ իր մեղադրանքի էությունը: Նա չի հասկանում, թե ինքը միանալով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերին» ինչպե՞ս կարող էր փորձել պատանդ պահել անձանց, ովքեր այդ տեղում չեն եղել:
Կարեն Մեժլումյանը ընդգծեց, որ կան փաստեր, որ ոստիկաններն են նռնակներ նետել լրագրողների և ժողովրդի վրա,հարձակվել են շշերով և այլն, ինչը դատավորի կողմից անտեսվում է:
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ արդյունքում կա իրավիճակ՝ վկաներին ընտրում է դատարանը: