26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ծռերից է վարակվել». դատավորը անակնկալ վատացավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք  նստավայրում այսօր՝ մարտի 6-ին նշանակված «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը չկայացավ:

Նիստը հետաձգվեց, քանի որ ինչպես տեղեկացանք դատական դեպարտամենտից՝ նախագահող դատավոր Արթուր Օհանյանը անակնկալ հիվանդացել է:

Նշենք, որ անցած դատական նիստին հայտարարվեց, որ ամբաստանյալների մեջ հիվանդներ կան, մասնավորապես Սերգեյ Կյուրեղյանի մոտ թոքաբորբ էր ախտորոշվել:

«Սասնա ծռերի »հարազատները միջանցքում կատակում էին.«Տեղն է դատավորին, հաստատ տղերքից է վարակվել»:

Նշենք, որ այս գործով անցնում են 11 ամբաստանյալ` Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ