27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը առաջին անգամ բացում է խաղաքարտերը. Ժամանակ

Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցք ձևավորելու համար՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Հայաստանը փաստացի առաջին անգամ հայտարարում է այդ նպատակի համար բազմակողմ բանակցություն վարելու մասին, թեև մանրամասներ Սերժ Սարգսյանը չի ներկայացնում: Ո՞ւմ հետ է Հայաստանը բանակցում, եթե խոսքը վերաբերում է «շահագրգիռ կողմերին»:

Հայտնի է, որ մի ակնառու շահագրգիռ կողմ է Իրանը, որը հայտարարել է Հայաստանը Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ ուղի դիտարկելու մասին: Այդ մասին խոսել է Իրանի նախագահը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում: Պետք է ենթադրել, որ մյուս կողմը Վրաստանն է, որն անկասկած նույնպես ունի այդպիսի հեռանկարով շահագրգռված լինելու մի շարք պատճառներ: Պետք է նկատել, որ կան Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան ձևաչափով բանակցության նշույլներ:

Մյուս կողմից՝ երբ խոսքը վերաբերում է Հայաստանը տարանցիկ ուղի դիտարկելուն, ապա այստեղ առանցքային առնվազն երկու հարց սպասում է պատասխանի. ինչպե՞ս է դրան վերաբերվելու Ռուսաստանը՝ մի շարք պատճառներով, և հատկապես ի՞նչ տարանցման մասին է խոսքը:

Մոսկվան շահագրգռված չէ Հայաստանի տարանցիկ կարողության զարգացումով՝ հատկապես Իրանից դեպի Եվրոպա, քանի որ դա Հայաստանի անկախության և ինքնիշխանության գրավական է, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն այդ ազդեցությունը գործադրում է որպես Հայաստանին այլընտրանքների ուղղությամբ լուրջ քայլերից հետ պահելու միջոց: Այդպիսով, Երևանն ինչպե՞ս և ինչո՞վ է հաղթահարելու ռուսական այդ խոչընդոտը:

Մյուս հանգամանքը, որը նաև ուղղակի կապակցված է առաջինին, այն է, թե ինչ տարանցման մասին է խոսքը: Օրինակ՝ եթե խոսքը տրանսպորտային բեռնափոխադրումների մասին է, ապա այստեղ Մոսկվայի դժգոհությունը զգալի կարող է լինել միայն Հայաստան-Իրան երկաթուղու դեպքում, որն առավել խորքային ռազմավարական հեռանկարներ պարունակող նախագիծ է՝ ի տարբերություն, օրինակ, ավտոբեռնափոխադրումների, որ կարող են իրականացվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհով:

Մյուս կողմից, սակայն, այդ ճանապարհի նախագիծն էլ շատ փոքր է, այսպես ասած՝ «շահագրգիռ կողմերի» հետ բանակցության առարկա լինելու համար, ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի խոսքը առավել մասշտաբային հեռանկար պարունակող նախագծերի մասին է: Դրանցից մեկն էլ գազամուղն է: Դրա վերաբերյալ իրանցիները Սերժ Սարգսյանին հարց էին ուղղել դեռևս նախորդ տարի օգոստոսին, երբ նա պատասխանել էր, թե գաղափարը հետաքրքիր է, և Հայաստանը կողմ է դրան, եթե ապահովվեն բոլոր կողմերի շահերը: Պետք է ենթադրել, որ տվյալ պարագայում խոսքը հենց ռուսական կողմի մասին է, որը Հայաստանի հետ ունի ոչ միայն «Գազպրոմի» պայմանագիրը, այլ նաև շահագրգռված չէ, որ Հայաստանը այդպիսով ստանա ըստ էության էներգետիկ անկախություն Ռուսաստանից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ