Ո՞վ է էֆթանազիայի իրավունք տվել
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/форум_1389789251.jpg)
“Էֆթանազիան առնչվում է մարդու տառապանքի եւ սիրո հետ: Տվյալ միջամտությունը, եթե չասենք մերժելի է, ապա ողջունելի չէ: Ֆանտազիան կեղծավորություն եմ բնութագրում սոցիալական արդարության նկատմամբ, նույնը կարելի է կիրառել, ասենք, փողոցներում ապրողների նկատմամբ”,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բագրատ եպիսոկոպոս Գալստյանը: Նրա խոսքով, պետք է կարեւորել մարդու պատիվն ու արժանապատվությունը, եւ ոչ մեկի տրված չէ իրավունք` պահանջելու սպանել իրեն: Մասնագետները հավաքվել էին քննարկելու` արդյոք ընդունելի է էֆթանազիայի կիրառումը Հայաստանում:
Հոգեբան Մարատ Զաքարյանի խոսքով, էֆթանազիա բառն առաջինը մեկնաբանել է Բեկո անունով մի բժիշկ, պարզաբանելով, որ դա քաղցր մահ է՝ բարի իմաստով:
“Լինում է պասիվ եւ ակտիվ էֆթանազիա: Երբ չեն օգնում լավանալուն, պասիվն է, երբ դեղեր են սրսկում, որպեսզի հիվանդը մահանա՝ ակտիվը: Էֆթանազիա` մահ, սպանություն, թե ինքնասպանություն, մեզ մոտ արգելված է, եվրոպական որոշ երկրներում ընդունվում է, սակայն հիմնականում մերժվում է”,-ասաց նա:
Հոգեբանը անձամբ դեմ է այդ երեւույթին, բայց ոչ բոլոր բժիշկներն են հակված էֆթանազիային, քանի որ միշտ կարող է լինել հույսի նշույլը, որ մարդը կառողջանա:
Ժորա սարկավագ Սարգսյանի կարծիքով էլ թե էֆթանազիայի եւ ընդհանրապես բիոէթիկայի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ ազատության հետ մեկտեղ բարոյական պատասխանատվություն գոյություն ունի: