05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կոնֆլիկտ Մադրիդի Ռեալում. ֆուտբոլիստները բաժանվել են 2 ճամբարի

‘Արքայական ակումբ’-ի գլխավոր մարզչի և ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտներ կան: Ինչպես հաղորդում է “El Periodico” կայքը` հղում անելով ակումբի իր աղբյուրներին, ֆուտբոլիստները դժգոհ են գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքից: Ավելի վաղ ներքին կոնֆլիկտների մասին հայտարարել էր նաև Մադրիդյան ակումբի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը:

Ըստ հայտարարությունների և տարածաված տեղեկությունների`  պորտուգալացի մասնագետն իր սաներին ստիպում է հաստատել իր խոսքերը, երբ հայտարարում է, թե պարտությունների հիմնական պատճառը վատ մրցավարությունն է, սակայն ֆուտբոլիստները չեն կիսում նրա այդ տեսակետը:

Հաղորդվում է նաև, որ մադրիդցիները բաժանվել են 2 ճամբարի եւ չեն շփվում միմյանց հետ:

Այս լրատվության ֆոնին կարծես թե հասկանալի է դառնում նաև Քրիշտիանու Ռոնալդուի այն հայտարարությունը, որ ինքը երջանիկ չէ “Ռեալ”-ում… Հասկանալի է նաև, թե ինչու է Մադրիդյան ‘Ռեալ’-ն սկսել ոչ իր նման խաղալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ