03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Որևէ պաշտոնի համար «Ծառուկյան» դաշինքը չի գնալու կոալիցիայի»

«Շատ պարզ է և հստակ. մենք երբևէ չենք խուսափել կառավարման պատասխանատվությունը ստանձնելուց, և խորհրդարանական ընտրությունները հենց հայտ էր՝ կառավարում ստանձնելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է արձագանքում ՀՀԿ-ի հետ կոապիցիա կազմելու վերաբերյալ լուրերին:

«Ավաղ, ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվեց գործող իշխանությանը: Այդուհանդերձ, երբեք չենք խուսափել կառավարման պատասխանատվությունից և չենք խուսափելու, բայց այն չի կարող լինել ինքնանպատակ:

Որևէ պաշտոնի համար «Ծառուկյան» դաշինքը չի գնալու կոալիցիայի, ինչպես չի գնացել ոչ մի ժամանակ: Կա այստեղ մի կարևոր հանգամանք. մենք մեր քաղաքական գործունեության մեջ ունենք պարզ ուղենիշ՝ ապահովել մեր ընտրողների կողմից մեզ տրված վստահության քվեներին համարժեք՝ իրենց ակնկալիքների բավարարում: Եթե երբևէ լինի իրավիճակ, որ մենք կարողանանք մեր սեփական ուրույն քաղաքական կուրսը վարելով՝ իրականացնել մեր ընտրողների ակնկալիքները, մարդկանց կյանքի որակը բարելավել և բարձրացնել, ապա մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած իրավիճակ, որտեղ մենք մեր սեփական քաղաքական կուրսով մեր ընտրողների ակնկալիքները բավարարելու հնարավորություն կունենանք:

Որևէ համատեղ կառավարման տարբերակ պաշտոնների համար լինել չի կարող»,-եզրափակեց Տ. Ուրիխանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ