26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խելացի և անտեր մարդուն միշտ պետք է զարկել

…Պարույր Սևակի կյանքի շատ ու շատ մանրամասներ պարզելիս, պատահաբար տեղեկացա, որ խելացիին և տաղանդավորին հալածելը Հայաստանում վաղ անցյալում էլ է եղել: Միշտ հպարտացել եմ V-VI դդ. փիլիսոփա, տրամաբան Դավիթ Անհաղթով: Հատկապես, որ Անհաղթ անուն է ունեցել: Եվ այն էլ մեզանից շուրջ մեկ ու կես հազարամյակ առաջ:

Բայց երբ կարդացի մեծանուն հայագետ, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամ Հրաչյա Աճառյանի մի վկայությունը, փշաքաղվեցի. «Դավիթ Անհաղթ, փիլիսոփա, Հարք գավառի Հերթ կամ Հերյան գյուղից: Կոչվում է նաև Ներդյունացի, աշակերտ Սահակի և Մեսրոպի, քեռորդի Մովսես քերթողահոր: Իր ուսումն ավարտեց Հունաց մոտ և կայսեր ներկայությամբ վիճելով հույն փիլիսոփաների հետ` հաղթեց, որով և ստացավ Անհաղթ տիտղոսը: Վերադառնալով Հայաստան, սկսեց պարապել փիլիսոփայական երկերով, որոնք ընդունելություն չգտան: Հայերը անարգեցին Դավիթին, զարկին, վիրավորեցին: Նա գնաց Վրաստան, ուր և մեռավ» (Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր Բ, Երևան, 1944, էջ 24)…

Այո, հայերը անարգեցին հանճարեղ փիլիսոփային: Ավելին, զարկին, վիրավորեցին…

Բայց ինչու՞: Պարզ չէ՞, ինչու: Խելացի և անտեր մարդուն միշտ պետք է զարկել: Այդպես հայերը հետագայում զարկեցին և անարգեցին Անանիա Շիրակացուն, Գրիգոր Նարեկացուն, Գրիգոր Տղային, Մխիթար Սեբաստացուն, Խաչատուր Աբովյանին, Միքայել Նալբանդյանին, Կոմիտասին, Լեոյին, Հրաչյա Աճառյանին, Հակոբ Անասյանին, Կարապետ Չոբանյանին, Մինաս Ավետիսյանին: Անարգեցին նաև Հրաչյա Աճառյանի աշակերտ Պարույր Սևակին…

Ասատուր Փաշայան
«ՍԵՎԱԿԻ ՀԵՏ» մենագրությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ