07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Որևէ ազդեցություն չի ունենա. Մարտիրոսյանն՝ ընդդիմության՝ նախագահի թեկնածուից

«Պաշտոնական ընդդիմություն են, երևի իրենց գործիքակազմից ուզում են օգտվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով «Ելքի» կողմից նախագահի թեկնածու առաջադրելու մասին:

«Իրական գործընթացների վրա դա որևէ ազդեցություն չի ունենա, այս խորհրդարանը չի ձևավորվել իշխանափոխության համար, կառավարման համակարգի փոփոխման համար, իսկ մնացածն արդեն կոսմետիկ փոփոխություններ կարող են լինել, որ ինձ ու ձեզ ոչ մի դրական փոփոխություն դրանից չի կարող լինել»,-հավելեց նա:

Մարտիրոսյանն ընդգծեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, որ ընդդիմությանն այդ պաշտոնը զիջեն:

Հիշեցնենք, որ «Ելքն» այդ պաշտոնում առաջադրելու է Արտակ Զեյնալյանին, նաև դիմել է «Ծառուկյան» խմբակցությանը, որպեսզի աջակցեն իրենց: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ