06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սերժ Սարգսյանը, եթե ցանկանա, ՀՀԿ-ն կարող է մեկ շաբաթվա մեջ իշխանությունից զրկվել»

«Որևի բանի չեմ հավատում մի պարզ պատճառով, որովհետև այս տարիների ընթացքում որևէ ասված չի իրականացել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով նախագահ Սարգսյանի՝ համայնքապետերին ուղղված ելույթից: Մարտիրոսյանը համաձայն է այն տեսակետների հետ, թե այս ելույթով նախագահը վարչապետության հայտ է ներկայացնում, միաժամանակ ընդգծեց. «Վարչապետության հայտ ներկայացվեց, երբ Սահմանադրությունը կեղծիքներով անցկացվեց՝ իր շահագրգռությունը դրա մասին վկայելով»:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն իշխանությունը ղեկավարել շարունակելու ցանկություն ունի, հակառակ պարագայում հեռացող նախագահը սահմանադրական գործընթացի մեջ չէր մտնի այն էլ այն դեպքում, երբ կեղծիքներ էին լինելու: «Այս պահին ես նրան տեսնում եմ միայն վարչապետության պաշտոնի համար, բայց ակնհայտ է, որ Հայաստանում նա, ով ուժային կառույցներն իր ձեռքում կենտրոնացնում է, նա էլ իշխանություն ունի: Այսինքն՝ նա կարող է զբաղեցնել ցանկացած այլ պաշտոն՝ փոփոխելով թեկուզ Սահմանադրության հոդվածները: Ուժային կառույց ասելով նկատի ունեմ նաև հարկային ու մաքսային մարմինները»,-նշեց նա:

Իսկ համայնքապետերի հետ կապված խնդրի վերաբերյալ Մարտիրոսյանը նշեց, որ զարմանալի է, թե ինչպես կարող էին այդ հանցանքները ներվել, իսկ եթե կոծկվել են նման դեպքերը, ապա սա արդեն իրավական գործընթաց է պահանջում: «Հասկանալի էր, որ սա քաղաքական խոսք էր, այդ բոլոր համայնքապետերը, սակայն, գողացել են ոչ միայն իրենց համար, այլև իշխանության համար՝ սկսած քվեաթերթիկներից, վերջացրած հողատարածքներով: 

Սա հերթական խոսքն էր, հատկապես ԵՄ-ին ցույց տալու, որ տեսեք՝ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Վատն այն է, որ այդ հրաշալի տեքստերը հակասում են Սերժ Սարգսյանի քայլերին»:

Մարտիրոսյանն ընդգծեց՝ Սերժ Սարգսյանը, եթե ցանկանա, ՀՀԿ-ն կարող է մեկ շաբաթվա մեջ իշխանությունից զրկվել, ՀՀԿ-ականների մի մասը կարող է իշխանափոխ լինել, ու այլ Կառավարություն ձևավորելն էլ դժվար չէ: «Իշխանությունը ՀՀԿ-ին չէ, այն պատկանում է Սերժ Սարգսյանին, ինչը բացասական է: Իշխանությունը պատկանում է նրան, ով ղեկավարում է ուժային կառույցները»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ