Այսպես շարունակվելու դեպքում արդեն 40 տոկոսի կհասնի աղքատությունը
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի ներկայացմամբ՝ այս տարին բավական դժվար էր հայ սպառողների համար: «Թանկացումներ եղեն տարբեր ոլորտներում, հատկապես սննդամթերքում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Չիլինգարյանը հիշեցրեց՝ կարագը, միսը, պանիրը թանկացել են, ինչը սպառողների համար բացասական երևույթ է, որովհետև հաճախակի օգտագործվող ապրանքներն են դրանք:
Մսի թանկացումը կարելի է կապել հուլիս-սեպտեմբեր ամիսների արտահանումների հետ, խոշոր եղջերավոր անասունի մոտ 2000 գլխաքանակ է արտահանվել՝ նրա խոսքով, իսկ կարագը միջազգային գների թանկացում է եղել: Նա խորհուրդ է տալիս տնտեսվարողներին շատացնել իրենց արտադրությունը, այդ դեպքում ավելի էժան կլինի կարագը:
«Ցավոք սրտի, սպառողի վիճակը ծանր է, մոտ 1/3-ն աղքատ է բնակչության, իսկ այսպես շարունակվելու դեպքում հետո արդեն 40 տոկոսի կհասնի աղքատությունը»,-եզրափակեց նա: