Ի վերջո, ի՞նչ վնասներ կրեց Խոսրովի անտառը հրդեհի հետևանքով /տեսանյութ/
Խոսրովի անտառում բռնկված հրդեհից հետո ամիսներ են անցել: Henaran.am-ի հետ զրույցում խոսելով այս մասին՝ ասաց՝ այրված գիհիները դժվարությամբ են վերականգնվում: Կենդանիները հիմնականում չեն տուժել:
«Նախարարությունում քննարկում է եղել: Քննարկման ընթացքում ինձ դուր չեկավ այն մոտեցումը, որ օրենքը թույլ չի տալիս խառնվել պահպանվող տարածքին, միջամտություններ անել, դրա համար չեն միջամտում», – ասաց Կարինե Դանիելյանը՝ նշելով ՝ Խոսրովի անտառում մոնիթորինգ հաճախակի է անցկացվում:
«Դա արվում է տարբեր ֆրագմենտներով՝ կենդանաբանները իրենց մասով են ուսումնասիրում, բուսաբաններն՝ իրենց: Հիմա, փաստորեն, հրդեհից հետո բուսաբաններն ուր կենդանաբանները եկան այն եզրահանգման, որ կրած վտանգները շատ չեն, իսկ անտառի ինքնավերականգնման աշխատանքները արդեն սկսել են», – ասաց Կարինե Դանիեկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: