Երեւանում հայտնաբերվել է ԱՄՆ 63-ամյա քաղաքացու դին
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1954 թ. ծնված Գագիկ Եղիազարյանի (ԱՄՆ քաղաքացի) դին: