28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լավ է ուշ, քան երբեք, քանի որ սա երբեքից ավելի լավ է

«Այս որոշմանը կարող էին ավելի շուտ հասնել, սակայն լավ է ուշ, քան երբեք, քանի որ սա երբեքից ավելի լավ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից: «Լավ է, որովհետև աշխարհի շատ երկրներ մեզ համարում էին ՌԴ-ի կցորդ, իսկ ռուսներն իրենց բառով էին ասում՝ «куда они денутся»: Բազմիցս իրենց հեռուստաընկերություններով ասվել է այս միտքը, նույնիսկ իրենց բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Այս փաստաթղթի ստորագրումն ունի հոգեբանական ազդեցություն, ինչպես նաև քաղաքական առումով բարձրացնում է ՀՀ-ի վարկանիշը` որպես պետության:

Այսինքն՝ ռուսները սկսում են մտածել, թե` բա որ գնան, այսինքն՝ մենք ինքնուրույնության փոքրիկ քայլ գրանցեցինք: Ավելին, եթե մենք հիմա մտնենք այլ պետություններ, կտեսնենք, որ վերաբերմունքը մեր՝ իմ, ձեր, նկատմամբ փոխվել է: Անկեղծ ասած` չէի սպասում, որ մեր արտգործնախարարությունը, որը իմ համար միշտ եղել է ռուսական արտգործնախարարության կցորդ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը նման աշխատանք կարող է տանել, ապրեն նրանք»,- հավելեց նա:

Արամ Սարգսյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրում կարևորեց նաև անվտանգության բաղադրիչը, քանի որ ՀԱՊԿ-ը վստահելի բաղադրիչ չի համարում և շեշտում է, որ իր համոզմունքն ապացուցվեց նաև ապրիլյան պատերազմի ժամանակ: Նա կարևորեց ՀՀ-ԵՄ համաձայնագրում ԼՂՀ կոնֆլիկտին արված անդրադարձը:

Սակայն Հանրապետություն կուսակցության նախագահը ցավով արձանագրեց, որ  համաձայնագրի տնտեսական հատվածը բավականին թույլ է:

Պատգամավորը գտնում է, որ թե՛ իր կուսակցություն, թե՛ «Ելք» դաշինքը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման մեջ  համեստ ներդրում են ունեցել:  Սարգսյանն այս համաձայնագիրը ՀՀ-ի եվրաինտեգրման ճանապարհի հիմք է համարում, թեպետ գիտակցում է, որ ՀՀ-ն այս պահին ԵԱՏՄ անդամ պետություն է:

«Այսպես սկսել են գնահատել նաև ռուս քաղաքական վերլուծաբանները, իրենք նաև  այստեղ վտանգ են տեսնում ու տարբեր ռադիկալ ուղղություններով ՀՀ-ին նաև ապոկալիպսիս են կանխատեսում: Բայց ես այս գնահատականներին դրական եմ վերաբերում, քանի որ ավելի լավ է այսպես վերաբերվեն, քան մեզ իրենց գրպանում համարեն: Իրենք պետք է իմանան, որ մենք պետք է ոչ թե իրենց հաշիվ տանք, այլ կարող ենք իրենց հետ հաշվի նստել»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ