Նոյեմբերին 68 քաղաքացի է դիմել Երեւանի քաղաքապետարան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/yndunel_1386754641.jpg)
Սահմանված ժամանակացույցով Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները, ինչը բնակիչների համար լավ հնարավորություն է բարձրաձայնելու իրենց հուզող հարցերն ու ներկայացնելու առաջարկները:
Նոյեմբեր ամսվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 68 քաղաքացի: Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ կամ համապատասխան լուծումներ:
Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին նույն ժամանակահատվածում մասնակցել է 398 քաղաքացի: Ներկայացված 286 հարցերը ստացել են լուծումներ, բարձրացված 48 հարց վարչական շրջանի եւ կամ քաղաքապետարանի իրավասության շրջանակից դուրս լինելու պատճառով մերժվել է:
Եվս 64 հարց գտնվում է ընթացքի մեջ: Երեւանի քաղաքապետարանը շարունակում է հետեւողական աշխատանք տանել՝ հսկողություն սահմանելով ստացված եւ ընթացքում գտնվող հարցերի կարգավորման ուղղությամբ:
Այսպես, հոկտեմբերին կազմակերպված ընդունելությունների արդյունքում ընթացքի մեջ գտնվող 88 հարցից 44-ն արդեն իսկ դրական լուծում է ստացել, 19-ի մասով բացասական պատասխան է տրվել՝ կապված վարչական շրջանի եւ քաղաքապետարանի լիազորություններին հարցի բովանդակության անհամապատասխանության հետ, 25 հարց քննարկվում է:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն