08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԱԱԽ քարտուղարը Մոսկվայում է

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի հետ: Կողմերը քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերում ջանքերն համատեղելուն ուղղված, արդյունավետ համագործակցություն իրականացնելու ուղղությամբ մեխանիզմների կիրառման հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման արդյունքներով կողմերի հանձնարարությամբ Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության եւ ԱԱԽ աշխատակազմի միջեւ ստորագրվել է արձանագրություն, որում նախանշվել են համատեղ գործակցության շրջանակներում առաջիկայում իրականացվելիք միջոցառումները, ինչի արդյունքում Հայաստանում էապես կբարելավվի այս աշխատանքներում ներգրավված աշխատակիցների որակավորումը եւ համապատասխան մարմինների տեխնիկական հագեցվածությունը:

Ռուսատանի Դաշնության պետական սահմանի դաշնայաին գործակալության ղեկավար Յուրի Մալցեւի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայաստանյան ներկայացուցչության բացման մասին, ինչպես նաեւ պետական սահմանի արդիականացման աշխատանքների հիմնական ուղղությունների շուրջ, համաձայն որոնց արդեն 2014թ. մարտ ամսին կնշանակվեն համապատասխան պաշտոնատար անձինք եւ կմեկնարկի ՌԴ պետական դաշնային գործակալության (Ռոսգրանիցա) գործունեությունը Հայաստանում, ինչը կարեւոր նշանակություն կունենա Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործում:

Արթուր Բաղդասարյանը մասնակցել է նաեւ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը եւ հանդես է եկել զեկույցով, որտեղ ներկայացվել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումները:

Վաղը նախատեսվում են Արթուր Բաղդասարայանի հանդիպումները ՌԴ ղեկավար այլ պաշտոնատար անձանց հետ, որից հետո նրա ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ