17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Է, մենակ անունն ա …” թանկ ու անվարսավիր Ծաղկաձոր

“Ինչ վարսավիրանոց, ինչ վարսավիր… Հրազդան պիտի գնաս, միկրո, տանեմ ախպերս ”,-Ծաղկաձորում ինձ ասաց տաքսու վարորդներից մեկը: Փորձեցի վերջինիս բացատրել, որ ես “իմ կայֆերով” չեմ այստեղ, ուսուցողական մի ծրագրի շրջանակներում  չորսօրյա դասընթացի եմ, ժամանակ չունեմ, ու պատրաստ եմ վճարել Հրազդանի երթուղու արժեքը, միայն Ծաղկաձորում վարսավիրանոց տանի՝ ասաց. “Աբիժայեշ դարագոյ, ասում եմ չկա”:

Զարմանքս փարատելու համար վերջինս ասաց, որ միայն Ծաղկաձորի անունն է, իրականում ոչինչ չկա: “Թանկ քաղաք ա, մենք էլ դե ինչ անենք, մի կերպ ապրում ենք”,-ասաց տաքսու վարորդը՝ ինձ հասցնելով պետհամալսարանի պանսիոնատ: “700 դրամ”,-ասաց նա:

Զարմանքիս, որ միշտ հինգ հարյուր դրամ եմ տվել, նրա պատասխանը կարճ ու կոնկրետ էր՝ բա ահագին բան պատմեցի, հարյուր դրամ ավել չտա՞ս…

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ