16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Երեւանի դպրոցներում եւ մանկապարտեզներում ջերմաստիճանային ռեժիմը խստորեն վերահսկվում է

Եղանակի ջերմաստիճանի նվազելուն զուգահեռ՝ խստացվել է ջերմաստիճանի սահմանված նորմի հսկողությունը Երևանի քաղաքապետարանի ենթակայության  դպրոցներում ու մանկապարտեզներում։ Կրթական այդ հաստատությունները շարունակում են բնականոն գործունեությունը՝ բավարար ջեռուցման պայմաններում:

Բացի այն, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը կրթական հաստատություններից ստանում է ամենօրյա տեղեկատվություն ջերմային ռեժիմի և ջեռուցման համակարգի վիճակի մասին, վարչության աշխատակիցները, դպրոցներում և մանկապարտեզներում  համապատասխան ջերմային ռեժիմի ապահովումը հսկողության տակ պահելու նպատակով, օրվա տարբեր ժամերի այցեր են կատարում. արդյունքները զեկուցվում են Երևանի քաղաքապետին։

Խնդիր առաջանալու դեպքում այն վերացնելու նպատակով՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ