Արդարադատության նախարարի ձեռքի քորն ու հայ իրականությունը /վիդեո/
“Վերելք” քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կազմել եւ հրապարակել են “Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին” գիրքը:
Այստեղ իմի են բերված տարբեր ժամանակներում հայ մեծերի դիտարկումները հանրային պրոբլեմների առաջացման եւ հաղթահարման ուղիների վերաբերյալ: Գիրքը երկու մասից է: Առաջինում հայ դասականների տարբեր տարիներին գրած ստեղծագործություններ են, որոնցում հայ իրականությունն է, արատներ ծնող պատճառները: Երկրորդ բաժնում այն գործերն են, որոնցում հեղինակները խորհրդածում են ելքերի մասին:
Արծրուն Պեպանյանի խոսքով, առաջին հայացքից կարող է հեշտ թվալ: “Կլինեն մարդիկ, որ կասեն, ուրիշի գրածները մենք էլ կարող ենք հրապարակել: Բայց հավատացեք, շատ ստեղծագործություններ ենք կարդացել, որ ընտրել ենք մի քանիսը”,-ասաց նա:
Նախարարի խոսքով, գրքում զետեղված ստեղծագործությունները տարբեր տարիքում կարդացել է: Այսօր է ընթերցել եւ այլ կերպ է ըմբռնել:
Հրայր Թովմասյանը պատկերավոր համեմատություն անց կացրեց ժամանակին իր ձեռքի վրա առաջացած քորի միջոցով: “Մեկ-երկու բժիշկ դեղ նշանակեցին: Վերքը անցավ, բայց քոր կար: Գնացի ուրիշ բժիշկի մոտ, ասաց էդ դեղերը չօգտագործեց: Հիմքը պիտի գտնենք, հետեւանքը”,-ասաց նա:
Մանրամասները տեսանյութում:
Ավելացնենք, որ գրքում ընդգրկված են Ավետիք Իսահակյանի, Ռափայել Պատկանյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Հայկ Ասատրյանի, Գարեգին Նժդեհի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի երկերը: