20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրջ պրոբլեմ է դառնալու․ Փաշինյանն այցելել է «Առինջ մոլ»

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այցելել է «Առինջ մոլ», հետաքրքրվել մոլի աշխատակիցների եւ ՊԵԿ-ի միջեւ վերջերս առաջացած խնդիրների մասին:

Այս մասին Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է արել, որտեղ ասվում է.

«Ինչպես եւ պայմանավորվել էինք, այսօր այցելեցի «Առինջ մոլ», առեւտրով զբաղվող քաղաքացիների բողոքներին եւ խնդիրներին ծանոթանալու։ Քննարկման արդյունքում դուրս եմ բերել ստորեւ բերված հետեւությունները․

1․ Նիսյա, այսինքն՝ ապառիկ ապրանքներ տրամադրելու դեպքում ՀԴՄ խփելու պահանջը գործնական բարդություններ է առաջացնում, որովհետեւ վաճառողի համար հարկային պարտավորություն է առաջանում, իսկ ինքը ռեալ գումար չի ստացել։ Չենք կարող ասել՝ թող մարդիկ նիսյա առեւտուր չանեն, որովհետեւ դա նույնն է, թե ավտոմեքենաների վաճառքի սրահին արգելես ապառիկ առեւտուր անել։ Բոլորը կսնանկանան։

Չենք կարող նաեւ ասել՝ թող առեւտուր անեն առանց ՀԴՄ խփելու, կամ առանց շրջանառությունը ցույց տալու։ Բայց եթե մեքենաների վաճառքի դեպքում ապառիկը տեղում ձեւակերպվում է, եւ հետագա հիմնական գործող անձը մնում է բանկը, տոնավաճառներում նման մեխանիզմ չկա։ Նման մեխանիզմ հնարավոր կլինի աշխատացնել միայն այն պարագայում, եթե ՀՀ-ում գործի տրամաբանական տոկոսներով միկրովարկերի գաղափարը եւ դա ձեւակերպվի տեղում։ Եւ այս մասին պետք է մտածել։

2․ Հարկային օրենսդրությունը մշակելիս պետք է շատ սերտ կապի մեջ լինել պրակտիկ գործունեությամբ զբաղվող անձանց հետ։ Նրանք փորձագետներ չեն, բայց կարող են պրակտիկ գիտելիքների եւ փորձի բերումով այնպիսի առաջարկներ անել, որոնք ձեռնտու կլինեն եւ՛ պետությանը եւ՛ գործարարներին։

3․ Անընդունելի է, երբ մաքսազերծման ոլորտում միջնորդական գործունեություն ծավալող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը օֆշորային ծագում ունի եւ վերահսկվելով ՊԵԿ-ի կողմից դե ֆակտո մենաշնորհային կարգավիճակ է ստացել։ Այս փաստերի համադրումը ստիպում է մտածել, որ ոլորտի վատագույն ավանդույթները շարունակվում են եւ կառավարությունը սրա կապակցությամբ պետք է հանդես գա հստակ պարզաբանումներով, քանի որ, մինչ այս հնչած պարզաբանումները բավարար չեն:

4. 2018 թվականի հունվարի 1-ից նախատեսվող շրջանառության հարկի շեմի իջեցումը լուրջ պրոբլեմներ է հարուցելու։ Հիմա շրջանառության հարկ վճարող են համարվում այն սուբյեկտները, ում տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը։ 2018 թվականի հունվարի 1-ից այս շեմը դառնալու է 58 միլիոն դրամ։ Սա հարուցելու է լուրջ բարդություններ եւ փոքր բիզննեսին դնելու է խոցելի վիճակում։ Առաջիկայում Հարկային օրենսգրքի քննարկումների համատեքստում այս հարցին անպայման կանդրադառնանք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ