ՌԴ դեսպանը շնորհակալություն հայտնեց

Այսօր` դեկտեմբերի 9-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպման սկզբում քաղաքապետը ողջունեց դեսպանին և հակիրճ ներկայացրեց մեկ տարվա ընթացքում քաղաքում տեղի ունեցած փոփոխությունները, առանձնահատուկ կանգ առնելով Գյումրին ԱՊՀ 2013թ ի մշակույթային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների վրա:
Պատասխան խոսքում դեսպան Վոլինկինը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ընդունելության, ինչպես նաև օրեր առաջ Գյումրի ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Դեսպանը նշեց նաև, որ միշտ մեծ հաճույքով է այցելում Գյումրի, որն առանձնանում է իր պատմությամբ և մշակույթով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկող հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, մասնավորապես, Գյումրի ռուսական ներդրումների և “Սպորտ սիթի” մարզական համալիր կառուցելու գործում ռուսական կապիտալի հնարավոր մասնակցության մասին: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց լրագրողների հարցերին: