26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քո Աստվածդ Ես եմ, այդ բանն իմացիր

Ցնծացե՜ք Աստծով՝ մե՛ր օգնականով, աղաղակեցե՛ք Հակոբի Աստծուն: Վերցրեք սաղմո՛ս, սաղմոսի՜ խոսքով երգեք օրհնություն, սաղմո՜ս ասացեք քաղցրության ձայնով: Եվ յուրաքանչյուր նոր ամսագլխին՝ փո՜ղ հնչեցրեք, նաև տարվա մեջ այն օրերին, որ նշանավո՛ր են: Եվ Իսրայելի՛ն տրվեց հրամա՛ն այս ամենն անել, իրավունքնե՜րն այս՝ իրավունքնե՜րն են Հակոբի Աստծո: Տերը Հոսեփի՛ն այս ուխտը կարգեց, և այն ժամանակ, երբ դուրս էր գալիս Եգիպտացիների երկրի միջից, և լսեց լեզու, որը չգիտեր:

Եվ Տերն ազատեց նրանց թիկունքը բեռներ կրելուց, և Նա՛ ազատեց նրանց ձեռքերը ծառայությունից տարբեր տեսակի: Նեղության ժամին աղոթք կարդացիր ու խնդրեցի՛ր Ինձ և քեզ փրկեցի՛, և գաղտնիք պահող մրրկի միջից էլ Ես լսեցի՛ քեզ, և քեզ փորձեցի՛ հակառակության ջրերի վրա: Ո՛վ իմ ժողովուրդ, վկայությունս լսի՛ր, որ այժմ պատգամում եմ քեզ, ո՛վ դու՝ Իսրայե՛լ, որ լսածներիդ հետ հաշվի նստես: Դու տարափոխի՛կ, ժամանակավո՛ր աստվածություններ պիտի չունենա՛ս, և պիտի օտար որևէ աստծո չերկըրպագե՛ս:

Քո Աստվածդ Ե՛ս եմ, այդ բանն իմացի՛ր, Եգիպտացիների երկրի դաժան ծառայությունից քեզ Ի՛նքս եմ հանել. բա՛ց բերանը քո, որ այդ ամենը Ես լցնեմ այնտեղ: Իմ ժողովուրդը ձայնս չլսե՛ց և Իսրայելը չնայե՛ց Իմ կողմ: Թողեցի՛ նրանց, որ իրենց սրտի կամքով ընթանան, քանի որ նրանք քայլեցին իրե՛նց անձերի կամքով: Եվ ժողովուրդը, թե ձայնն Իմ լսե՜ր կամ Իսրայելը՝ եթե ընթանար Իմ Ճանապարհո՜վ, թշնամիները որպես մի ոչի՛նչ՝ կխոնարհվեի՛ն, իսկ նեղիչների վրա՝ Իմ Ձեռքը կիջնե՛ր հարվածով: Թշնամիք Տիրոջ ստեցին նրան, և պիտի նրանց ժամ- ժամանակներ տրվեն աշխարհում՛: Իսկ Իրեններին՝ Կերակրեց Նա պարա՛րտ ցորենով և հագեցրեց մեղրով, որ վեմի՛ց էր առատ ելնում:

Գրաբարից փոխադրեց Մաքսիմ Ոսկանյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ