Պատրաստվում է նախագահական ընտրություններին /վիդեո/
՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամների ներկայացման ասուլիսին Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում իրենք ևս թեկնածու կունենան: Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք հենց Փաշինյանը կլինի այդ թեկնածուն:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք այս նոր շարժումը պահանջելու է իշխանափոխություն և մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
՛՛Մենք հասնելու ենք իշխանության փոփոխության, ոչ թե պահանջելու ենք, այլ հասնելու ենք նրան, որ Սերժ Սարգսյանը և նրա թիմը չեն լինելու իշխանություն, այլ լինելու է այն թիմը, որ ազատ, արդար ընտրությունների միջոցով ստանալու է ՀՀ քաղացիների վստահության քվեն: Պայմանագրի գործունեության արդյունքը հենց դա է լինելու՛՛,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: