06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվ կորստի դռները բաց … բարով մնաք /վիդեո/

Լուսանկարում երբեմնի հզոր ընդդիմադիր շարժման լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ երկու այն ժամանակ անփոխարինելիների՝ Սասունի եւ Նիկոլի հետ: Լուսանկարը պատմական է, քանի որ այս երկու գործիչներն էլ այլեւս ՀԱԿ-ի հետ չեն:

Թեեւ նրանցից մեկի՝ Սասուն Միքայելյանի շուրթերից հրապարակային դժգոհություն եւ մեղադրանքներ հնչել են ՀԱԿ-ի հասեցին, մյուսը՝ Նիկոլը խուսափում է ՀԱԿ-ին իր ապահարզանից խոսել, սակայն փաստը կայացած է. ՀԱԿ-ի ՛՛որդիները՛՛ գոնե այս պահին լիդերի ոչ կողքին են, ոչ թիկունքին: Նրանք նոր շարժում են նախաձեռնում: 

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին լրագրողներին ներկայացան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամները:

Նախապես Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսի քսանչորսին ՛՛Քաղաքացիական պայմանագիրը՛՛ պաշտոնապես հրապարակվել է, իսկ  սա նշանակում է, որ հանրային ու քաղաքական կյանքում պիտի ի հայտ գար նոր սուբյեկտ՝ ի դեմս Քաղաքացիական պայամանագրի:

Այսպես, ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամները յոթն են՝ Սասուն Միքայելյան, Լենա Նազարյան, Մարինե Մանուչարյան, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Արսեն Խառատյան:

Առաջիկայում կհրապարակվի նաև քաղաքացիական պայմանագրի Վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, որը պետք է ֆինանսավորի այս մարմնի գործունեությունը, ապա կձեւավորվեն մյուս մարմինները:

՛՛Մեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է համաժողովի հրավիրումը, որտեղ որոշում կկայացվի իրավական հետագա ձևի մասին և տեղի կունենա կառավարման մարմինների ընտրություններ: Մինչև այդ կգործի հանրային ֆորմատով ու Հայաստանի ապագայի մասին ընդարձակ խոսակցություններ կսկսվեն Հայաստանի քաղաքացիների ու Սփյուռքի հետ՛՛,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

Այս պահին նրա խոսքով՝ խնդիրը, որպես միավորում որոշակի ինստիտուցիոնալ տեսք ստանալն է, ապա կառավարման խորհուրդը պետք է աշխատի, մարզերում կստեղծվեն գրասենյակներ: 

Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ այս նախաձեռնությունը արտագաղթի դեմ է լինելու, այն կոչված է երկրի առջև եղած առաջնային խնդիրները լուծելու: 

Նախաձեռնության մյուս անդամները հավելեցին, որ իրենց ոչ մի գործողություն չի հանգեցնելու պարտության:  

 ՛՛Մենք չենք գալիս ուղղակի ևս մեկով լցնելու գործող քաղաքական ուժերի շարքը, մենք գալիս ենք խնդիրներ լուծելու համար, որ ազատամարտիկն ու մտավորականը, բանվորն ու գյուղացին, ձեռներցը միավորվեն, ու մենք դառնանք այդ միավորմանը նպաստող ուժը՛՛,- ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:  

Վերջինս դիմեց իր մարտական ընկերներին՝ նշելով, որ այսօր պետք է միավորվեն, հակառակ դեպքում ՛՛Եռաբլուրը չի ների մեզ մեր այս լռության համար՛՛:

Դիտարկմանը, թե բավական ուժեր հենց այսպես են մտել քաղաքական դաշտ, սակայն արդյունքում տապալվել են, Միքայելյանն արձագանքեց. ՛՛Մեր գործերից մեկը պետք է լինի դա, որ կարողանանք հուսախաբ չանել, մենք ձևավորել ենք խորհուրդ, որ կզբաղվի այդ հարցերով ու հավատ կներշնչի, մենք երդում ենք կերել, հուսախաբ չենք անելու ու չենք թողնի ժողովրդին փողոցում՛՛:

Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, ապա Միքայելյանը նշեց, որ իշխանության մեղքով նրանք տարբեր թևերի են բաժանվել, և այսօր այդ խնդիրը ևս կարևորագույն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ