Մեռնեմ օրենքին. դիմում են Սերժ Սարգսյանին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/1395124_4170375_1386576708.jpg)
Սայաթ-Նովա 10 հասցեում ընթացող շինարարությունը արդեն մի քանի ամիս “բան ու գործից” կտրել է հարակից 5 շենքերի բնակիչներին: Բնակիչները դեմ են նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցմանը:
Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում շենքի բնակիչներ՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, Ալբերտ Սարգսյանը և բնակիչների փաստաբան՝ Ալբերտ Կանդալյանը ներկայացրին խնդիրն ամբողջությամբ և խոսեցին իրենց կողմից ձեռնարկված միջոցների մասին.
“ Բնակիչները հասկանալով, որ որևէ այլ տարբերակով չեն կարող կանխել շինարարությունը, որ այդքան խոշոր ուժերի դեմ ճակատամարտ չենք տալու՝ մտանք իրավական դաշտ ու դիմեցինք դատարան”,-տեղեկացրեց Ալբերտ Սարգսյանը: Այս պահին ընթացող շինարարությունը արդեն հասցրել է բակում բազմաթիվ խնդիրներ առաջացնել.”Ճանապարհը ճաք է տվել արդեն, բակ մտնել ու բակում ազատ տեղաշարժվելու ոչ մի հնարավորություն չկա՛՛:
Henaran.am-ը գրել է Անդրանիկ սարկավագի և շինարարների միջև տեղի ունեցած բախման մասին, որի ժամանակ հոգևորականի հասցեին բազմաթիվ անբարո հայհոյանքներ էին հնչել: Խոսելով այդ և նմանատիպ վիճաբանությունների մասին՝ սարկվագը շարունակեց միտքը.
“Մեռնեմ օրենքին, ասեցին օրենքով՝ ուրեմն օրենքով: Ես ստորագրահավաք եմ կազմակերպել և նամակի հետ միասին ուղարկել եմ ՀՀ նախագահին, վարչապետին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Պատրաստել եմ գեղեցիկ ֆիլմ, որ նրանց համար տեսանելի լինի՝ ով է այն անիրավ մարդը, որ վերջ է տալիս ամեն գեղեցիկին, թող գան տեսնեն հասկանան՝ կարելի ա այդ շինարարությունը, թե ոչ: Պատրաստ եմ պետականությանը գերի դառնամ, բայց օրենքը պիտի ունենա նաև ժամկետ”,-նկատեց Անդրանիկ սարկավագը:
Ալբերտ Կանդալյանը խոսեց գործի իրավական տեսանկյունից՝ փաստելով, որ խախտված են ճարտարապետական բազմաթիվ նորմեր: