07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կիեւի պատասխանը Վլադիմիր Պուտինին

”Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Facebook-յան իր էջում գրել է.

”Այսօր Կիեւում Վլ. Լենինի արձանի տապալումը ամենեւին էմոցիոնալ, կատաղության, զայրույթի կամ հակառուսականության քայլ չէր: Ուկրաինացիները այդ կերպ շատ սիմվոլիկ հակադարձում են Կրեմլի նեոծավալապաշտական նկրտումներին. հատուկ են տապալել մի մարդու արձան, որի ստեղծած ԽՍՀՄ-ի փլուզումը Վլադիմիր Պուտինը տարիներ առաջ համարեց 20-րդ դարի ”հումանիտար մեծ աղետն” ու երկնեց Եվրասիական միության մասին իր հոդվածը:

Կիեւն այդ կերպ ուղղակի հակադարձում է Մոսկվային, որ մերժում է ու կտապալի հերթական կայսրություն-ԽՍՀՄ-ի ծրագիրը: Հետեւաբար, տեղին չէ ասել, թե ուկրաինացիները ուշացումով են հասկացել, որ պետք է հանեն արձանը: Նրանք արձանը հանում են շատ ճիշտ ժամանակ՝ երբ կա ԽՍՀՄ-ի վերականգնման վտանգը”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ