05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:

Մարզերի ավտոճանապարհները, մասնավորապես՝ Երեւան-Սեւան, Եղեգնաձոր-Գորիս, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները, Քյարքիի եւ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ