07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կոնգրեսում քննարկել են Հայաստանի ներքաղաքական վիճակը

 Երեկ՝ դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ:

 Նիստում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում տեղի ունեցած ALDE կուսակցության համագումարին Կոնգրեսի պատվիրակության մասնակցության, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների եւ դրանց արդյունքների վերաբերյալ: 

 Կոնգրեսի՝ տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է կուսակցության տարածքային կառույցների ձեւավորման ընթացքը, ինչպես նաեւ հաստատվել են տարածքային կառույցներում ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդի նախագահները:

 Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է դեկտեմբերի 10-ին կայանալիք երթի կազմակերպման ընթացքը:

 Տեղի է ունեցել քննարկում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ