06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Փակ է Սելիմի լեռնացքը. կան դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սելիմի լեռնանցքը:

Դժվարանցանելի են Երեւան-Սեւան ավտոճանապարհի Չարենցավան-Հրազդան ճանապարհահատվածը, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Արարատի մարզերի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները, Դիլիջանի ոլորանները:

Ներկա պահին ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում եւ Արագածի տարածաշրջանում, Շիրակի, Վայոց ձորի մարզերում եւ Քյարքիի ոլորաննների հատվածում:

Տավուշի մարզում եւ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է մերկասառույց, Գեղարքունիքի մարզում՝ ուժեղ քամի:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ