20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Սպորտը չպետք է քաղաքականացնել. Արթուր Գևորգյան /վիդեո/

Դեկտեմբերի 6-ին Վանաձորում Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Աժ պատգամավոր Արթուր Գևորգյանին, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի և Էդմոն Մարուքյանի ուղեկցությամբ հյուրընկալեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով նախապես շնորհավորեց ԱԺ պատգամավորին Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մարզպետի հետ զրույցում Արթուր Գևորգյանը կարևորեց Լոռու մարզում բռնցքամարտի զարգացումը և խոսելով արդեն մարզում առկա խնդիրների մասին նշեց, որ վերջին շրջանում նկատելի է, որ մարզիչների քանակը շատացել է և այդ ամենի մեջ որակը կորում է:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ պետք է անել հնարավորը, որպեսզի Ալավերդիում նույնպես բռնցքամարտի դպրոց բացվի: Արթուր Գևորգյանը ցավով նշեց, որ բռնցքամարտի ապագան որպես ակադեմիական մարզաձև վտանգված է և պետք է ամեն ինչ անել, որպեսզի բարի ավանդույթները վերականգնվեն:

Առավել մանրամասն՝ Slaq.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ