06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է կատարվում

՛՛Ընդամենը մի նպատակ է հետապնդում՝ փորձել սեպ խրել, խանգարել, խոչընդոտել և ժողովուրդը  թող եզրակացություններ անի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով արդեն տևական ժամանակ շրջանառվող լուրերը, թե ԲՀԿ պատգամավորների միջև հակասություններ կան:

Հարցին, թե ում կողմից է հետապնդվում այդ նպատակը՝ իշխանության, թե ընդդիմության, Ուրիխանյանը պատասխանեց. ՛՛Ինձ բացարձակապես անհետաքրքիր է, ես չեմ պատրաստվում իրենց նպատակների իրականացմանը նպաստել և ուշադրություն դարձնել՛՛:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանը ևս այս լուրերը սուտ որակեց: 

՛՛Ես տեղյակ չեմ այդ մասին, եթե լիներ, ես անպայման կիմանայի: Ես այն մարդկանցից եմ, որ ցանկացած դրվագից տեղյակ եմ, այդպիսի բան չկա՛՛,-նշեց Մելքումյանը:

Հիշեցնենք, մասնավորապես գրվել էր, որ հակասությունները Նաիրա Զոհրաբյանի և Տիգրան Ուրիխանյանի միջև են: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ