17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատվո շքանշան հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսաստանյան ճանաչված հեռուստալրագրող, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովին:

Բարձր գնահատելով Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ բարեկամության զարգացման եւ ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգեւատրել է Պատվո շքանշանով:

Վլադիմիր Սոլովյովը Հանրապետության Նախագահից երախտագիտությամբ է ընդունել ՀՀ բարձր պարգեւը, նշելով, որ շատ հպարտ է նման վերաբերմունքի արժանանալու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել դաշնակցային ոգով զարգացող հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը եւ այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում՝ օրերս ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում տեղի ունեցած հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, որը, զրուցակիցների համոզմամբ, նոր հնարավորություններ է բացում երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի առավել սերտացման եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ փոխգործակցության ընդլայնման եւ խորացման համար:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ